Լյու Տյանհուա
Լյու Տյանհուա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1895 |
Ծննդավայր | Jiangyin, Չանչժոու, Ցզյանսու, Ցին կայսրություն |
Մահացել է | հունիսի 8, 1932 (37 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, Չինաստանի Հանրապետություն |
Գերեզման | Պեկին |
Քաղաքացիություն | Ցին կայսրություն և Չինաստանի Հանրապետություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Լյու Տյանհուա (չինարեն՝ 刘天华, փետրվարի 4, 1895, Jiangyin, Չանչժոու, Ցզյանսու, Ցին կայսրություն - հունիսի 8, 1932, Պեկին, Չինաստանի Հանրապետություն), չինացի երաժիշտ, կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ Եղել է պիպա և էրհու գործիքների[1] համար գրված ստեղծագործությունների հեղինակ ու կատարող։ Պոետ Լյու Բաննյունի կրտսեր եղբայրն է եղել (1891-1934 թվականներ)[2]։
1922 թվականին երաժշտություն է դասավանդել Պեկինի համալսարանում[3]։ 1927 թվականին առաջարկել է ստեծել «Չինական երաժշտության բարեփոխման ընկերություն»։ Մեծ ներդրում է ունեցել երկրում այս տեսակի արվեստի զարգացման գործում՝ պաշտպանելով ազգային և եվրոպական երաժշտական մշակույթների փոխհարաբերությունները[4]։ Ի թիվս այլ բաների՝ արդիականացրել է հին չինական գոնգչի նոտաների գրառման համակարգը՝ մոտեցնելով այն արևմուտքում կիրառվող համակարգին։
Որպես կոմպոզիտոր նա հայտնի է եղել պիպա և էրհու չինական գործիքների համար գրված բազմաթիվ ստեղծագործություններով, որոնց մեջ շատ են էտյուդները։ Կատարելագործել է էրհու գործիքի կառուցվածքը՝ ներմուծելով մետաղական լարեր և փոխելով դրանց լարումը այնպես, որ դրանք համապատասխանել են ջութակի միջին լարերին։ Իրականում էրհուն դարձրել է ակադեմիական գործիք (մինչև 20-րդ դարի սկիզբը էրհուն հիմնականում եղել է թափառական երաժիշտների գործիք), իր ստեղծագործություններում կոմպոզիտորը բացահայտել է գործիքի հնարավորությունները՝ դարձնելով այն մենակատար գործիք նվագախմբում[5]։
Կրթել է մի քանի աշակերտների, որոնցից են Ցզյան Փենչժին և Չեն Չժենդուոն։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրհու
- Անհաջողակի մենախոսությունը
- 1924 թվական (Լուսնյակ գիշեր)
- 1926 թվական (Տխուր գիշեր)
- 1927 թվական (Եղերերգ)
- Լիանգ Սյաո 1928 թվական (Եղերերգ)
- 1928 թվական (Ընթերցանություն ազատ ժամանակ)
- 1928 թվական (Թռչունների գեղգեղանքը անապատային լեռան վրա)
- Գուանգմինգ Սինգ, 1931 թվական (Պայծառություն)
- Դու Սիան Կաո, 1932 թվական (Էտյուդ մեկ լարի համար)
- 1932 թվական (Մոմերի առկայծող ստվերներ)
- Վարժություն էրհուի համար № 1 — 47
Պիպա
- Գի Դժին Կաո (Բարելավված էտյուդ)
- Սյույ Լայ 1929 թվական (Դատարկության ձայնը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mirkin, M. I︠U︡ (1969). Краткий биографический словарь зарубежных композиторов (ռուսերեն). Sov. kompozitor,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «The hallowed home of the erhu - China - Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Liu Tianhua». Grove Music Online (անգլերեն). doi:10.1093/gmo/9781561592630.001.0001/omo-9781561592630-e-0000049350. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Своеобразие композиторского творчества Лю Тяньхуа / Бай Цзы Цзян // Аўтэнтычны фальклор: праблемы захавання, вывучэння, успрымання (памяці антраполага Зінаіды Мажэйкі) : зборнік навуковых прац (удзельнікаў X Міжнароднай навуковай канферэнцыі, Мінск, 29 красавіка — 1 мая 2016 г.) / Беларускі дзяржаўны ўніверсітэт культуры і мастацтваў. — Мінск, 2016. — С. 166—167» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Янь Ян. Формирование китайского оркестра традиционных инструмен-тов нового типа в 1920—1930 годы // Проблеми взаємодії мистецтва, педагогіки та теорії і практики освіти. Випуск 50, Харків, 2018» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|